Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ORANGE-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՇԵՆԻԿ ԳՅՈՒՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԴՊՐՈՑՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
01/09/2010 19:02
Կիսվել

ORANGE-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՇԵՆԻԿ ԳՅՈՒՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԴՊՐՈՑՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Սեպտեմբերի առաջին օրն ու ուսումնական տարվա սկիզբն այս տարի Արմավիրի մարզի Շենիկ գյուղում նշանավորվեցին գերարագ ինտերնետով ապահովված նոր համակարգչային սրահի հիմնումով: Կենտրոնը հիմնվել է Orange-ի և «Շեն» բարեգործական կազմակերության համատեղ ջանքերով, համայնքային զարգացման ուղղված բարեգործական ծրագրի շրջանակներում:

Այսուհետ Շենիկ գյուղի բնակիչները կկարողանան հաղորդակից լինել գերարագ ինտերնետի ընձեռած հնարավորություններին և մշտապես կապի մեջ լինել ամբողջ աշխարհի հետ ճիշտ այնպես, ինչպես մայրաքաղաքում:

Նորաբաց համակարգչային սրահը համալրված է 7 համակարգչով, տպիչ/սկաներով, Orange-ի Flybox երթուղիչով և հարմարավետ կահավորանքով, որը գյուղի բնակիչներին հնարավորություն է տալու ոչ միայն կապի մեջ լինել աշխարհի հետ, այլ նաև մասնակցել համակարգչային դասընթացների: Նախագծի համար Orange-ն ընդհանուր առմամբ տրամադրել է 2,348,000 դրամ:

«Որպես հեռահաղորդակցության ընկերություն` մեր առաջնահերթություններից է ինտերնետը և կապի ժամանակակից միջոցները դարձնել հասանելի բոլորին: Այս նպատակով և պատասխանատվությամբ է Orange-ը կառուցել Հայաստանի ամենաընդարձակ գերժամանակակից 3G+ ցանցը` իր ծառայությունները հասանելի դարձնելով Հայաստանի բնակչության արդեն մոտ 90%-ին, նաև հեռավոր գյուղական համայնքներում: Համակարգչային սրահները մեր բարեգործական ծրագրերի առանցքում են, քանի որ դրանց միջոցով մենք, համագործակցելով համայնքի հետ, միասնաբար լրացնում ենք հեռահաղորդակցության հնարավորությունները », ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Ինչպես նախորդ նմանօրինակ ծրագրերի դեպքում, այս անգամ նույնպես համակարգչային սրահը կյանքի է կոչվել Orange-ի, «Շեն»-ի և գյուղի համայնքի միասնական ջանքերի շնորհիվ, ինչն էլ երաշխավորելու է ծրագրի հարատևությունն ու երկարատև հաջողությունը:

Համակարգչային կենտրոնը պաշտոնապես բացելով նոր ուսումնական տարվա առաջին օրը` Orange-ը Շենիկ էր ժամանել նաև գյուղի դպրոցի համար անակնկալ նվերներով. Գյուղի բոլոր առաջին դասարանցիները ստացան նվերներ Orange-ի կողմից` գեղեցիկ դպրոցական պայուսակներ, իսկ դպրոցի գրադարանը համալրվեց վերջին մեկ ամսվա ընթացքում Orange-ի աշխատակիցների կողմից հավաքված մասնագիտական և գեղարվեստական գրականությամբ:

 

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01