Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
ORANGE. ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏԿԱՑՎԵԼ Է ԵՎՍ 5 ՄԼՆ ԴՐԱՄ
14/03/2011 15:55
Կիսվել

ORANGE. ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏԿԱՑՎԵԼ Է ԵՎՍ 5 ՄԼՆ ԴՐԱՄ

Orange-ը և «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը շարունակում են Հայաստանի հեռավոր համայնքների զարգացմանն ուղղված բարեգործական ծրագրի իրականացումը, որոնց առանցքում շարունակում են մնալ երեխաները` կրթություն, առողջություն, նախադպրոցական և մարզական դաստիարակություն: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Օրանժ-Արմենիա» ընկերությունից`  Վահան գյուղի մանկապարտեզի բացմամբ մեկնարկում է Orange-ի և Շենի` համայնքային զարգացմանն ուղղված 2011թ. բարեգործական ծրագիրը, որը, ինչպես և նախորդ տարի, ուղղված է Հայաստանի առավելապես հեռավոր, սահմանամերձ և խոցելի համայնքներին: Վահան գյուղն ունի 1228 բնակիչ, և մանկապարտեզը նախատեսված էր ընդունելու 20 երեխայի, սակայն բազմաթիվ դիմումների արդյունքում ծրագիրն ընդլայնվեց և մանկապարտեզն այսօր պատրաստ է ընդունել 40 երեխայի: Մանկապարտեզի վերականգնման աշխատանքները համատեղ իրականացրել են USAID/CHF և «Շեն» կազմակերպությունները, իսկ կահավորումն իրականացրել է Orange-ը` տրամադրելով 5,945,000 դրամ: Աշխատանքներին իր ակտիվ մասնակցությունն է բերել նաև համայնքը: 

«Որպես երկրի տնտեսական կյանքում կարևոր դեր ունեցող ընկերություն` մենք ցանկանում ենք նաև մեր ներդրումն ունենալ այլ` «ոչ հաղորդակցային» ոլորտներում: Անցյալ տարվա ընթացքում Շեն հետ իրականացված բազմաթիվ ծրագրեր իրենց հրաշալի արդյունքն են տվել: Դրա ապացույցն են այն մանկապարտեզներն ու մարզադահլիճները, որոնք այսօր բազմաթիվ երեխաների են ընդունում: Եթե միայն դիտարկենք համակարգչային սրահներից մեկի` Արագած համայքնի դեպքը, կտեսնենք, որ ընդամենը հինգ ամսում այս փոքր գյուղում 2000 ինտերնետի այցելություն է եղել», – նշել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

«Սահմանամերձ գյուղում երիտասարդ ընտանիքների բնակությունն առավել մեծ կարևորություն ունի, և իմանալ, որ պահանջն ավելի մեծ է եղել, քան նախապես պլանավորված էր, շատ ոգևորիչ է: Իսկ այս նախագծի իրականացման համար համայնքի ներգրավվածությունը մեզ համար երաշխիք է ծրագրի կենսունակության համար: Մեր մոտեցումներն Orange-ի հետ համընկնում են. Հայաստանը ոչ միայն Երևանն է, այլ նաև իր մարզերն ու գյուղերը, այս պատճառով է, որ ուրախ ենք այս համագործակցության համար, որը երկարաժամկետ իրագործումների է ուղղված», – ասել է «Շեն»-ի վարչության նախագահ Հայկ Մինասյանը:
 
Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում 2009թ. և 2010թ. կատարել է համապատասխանաբար 140 մլն եվրոյի և ավելի քան 50 մլն դոլարի ներդրումներ և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում։ Orange-ի ծածկույթն այսօր ամենաընդարձակն է Հայաստանում և ծածկում է բնակչության 95% տոկոսը:
30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91