Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ORANGE-Ն ԻՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ ԱՈՒՏԻԶՄՈՎ ՀԻՎԱՆԴ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
27/01/2011 17:41
Կիսվել

ORANGE-Ն ԻՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ ԱՈՒՏԻԶՄՈՎ ՀԻՎԱՆԴ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Այսօր «ԱրԲեՍ» Առողջության կենտրոնում Orange-ը և «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամն ամփոփեցին նախորդ տարվա մայիսին մեկնարկած բարեգործական ծրագրի արդյունքները, որի նպատակն էր աջակցություն ցուցաբերել աուտիզմով հիվանդ երեխաներին և վերջիններիս ծնողներին: Բազմաթիվ միջոցառումներից բաղկացած ծրագիրը, որոնց մասնակցել են մոտ 45 ուսուցիչներ, 250 բժիշկներ և 100 երեխաներ, իրականացվել է Երևանում, Լոռու, Շիրակի, Տավուշի, Արմավիրի, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերում, ինչպես նաև Վաղարշապատի տարածաշրջանում: Ծրագրի իրականացման համար Orange-ը հատկացրել էր ընդհանուր առմամբ 25 միլիոն 170 հազար դրամ:

Ծրագրի շրջանակներում անցկացվել են հատուկ դասընթացներ աուտիզմով երեխաների մայրերի/խնամակալների համար, աուտիզի վերաբերյալ իրազեկման դասընթացներ դպրոցների ուսուցիչների և աշակերտների համար, դասընթացներ առաջնային բուժսպասարկման օղակի մանկաբույժների և ընտանեկան բժիշկների համար, ինչպես նաև Գերմանիայից հրավիրված մասնագետի կողմից գործնական դասընթացներ նեղ մասնագիտական խմբի և ծնողների համար: Ծրագրի շրջանակներում նաև թվով 16 աուտիզմով երեխաներ ունեցան բացառիկ հնարավորության մայրերի և խնամակալների ուղեկցությամբ իրենց ամառային հանգիստն անցկացնել Ապարանի լճի ափին գտնվող ամառային առողջարանային ճամբարում:

«Orange-ը, լինելով հեռահաղորդակցության ընկերություն, իր հոգատարությունն է ցուցաբերում հասարակության այն անդամների նկատմամբ, ովքեր հաղորդակցման խնդիրներ ունեն: Աուտիզմը մի հիվանդություն է, որ վնասում է մարդուհաղորդակցման ունակությունները: Հոգալով աուտիզմով երեխաների մասին` ընկերությունը դրսևորում է իր պատասխանատու վերաբերմունքը նրանց նկատմամբ, քանի որ այս երեխաները մեկուսացված են աշխարհից և դուրս են մնում հասարակության հետ հաղորդակցումից: Ուրախ ենք այս համագործակցության համար, քանի որ աշխատում ենք իրենց գործին տիրապետող մասնագետների հետ, որոնք բազմաթիվ տարիների փորձ ունեն: Այսօր ուրախությամբ հայտարարում ենք նաև ծրագրի շարունակականության մասին: 2011-ին նույնպես կշարունակվեն դասընթացները մասնագետների և մայրերի համար, իսկ ամառային ճամբարը կրկին կընդունի աուտիզմով երեխաներին», – ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

«Աուտիզմը մի հիվանդություն է, որը կարելի է դասել 20-րդ դարի չբացահայտված հիվանդությունների շարքին: Անցյալտարվանից ԱՄՆ-ում արդեն խոսում են «աուտիզմի պանդեմիայի» մասին: Հիվանդության դեպքերի թվի ավելացում է նկատվումնաև Հայաստանում: Վերջին 4 տարիների ընթացքում հանրապետական մանկական նյարդահոգեբուժական դիսպանսերիմասնագետների կողմից հայտնաբերվել են աուտիզմի 336 նոր դեպք մինչև 5 տարեկան երեխաների տարիքային խմբում: Համապատասխան վերականգնողական և կրթական միջամտությամբ, հիվանդության վաղ հայտնաբերմամբ, մենք կարող ենքօգնել նրանց հարմարվելու և ընկալելու իրենց շրջապատող աշխարհ` հնարավորինս նպաստելով հասարակության մեջ նրանցինքնուրույնության ու կյանքի որակի բարձրացմանը: Այս ծրագրի նպատակն է ոչ միայն օգնել աուտիզմով երեխաների ընտանիքներին և բուժաշխատողներին, այլ նաև բարձրացնել հանրային իրազեկման մակարդակը», – ասաց «Արաբկիր» Միացյալմանկական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արա Բաբլոյանը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52