Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
ՄԵՂՐԻՈՒՄ ԲԱՑՎԵՑ ORANGE-Ի ԽԱՆՈՒԹ, ԻՍԿ ՄԵՂՐԻԻ ՄԵՐՁԱԿԱ ԼԵՀՎԱԶ ԳՅՈՒՂՈՒՄ` ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
29/11/2010 16:11
Կիսվել

ՄԵՂՐԻՈՒՄ ԲԱՑՎԵՑ ORANGE-Ի ԽԱՆՈՒԹ, ԻՍԿ ՄԵՂՐԻԻ ՄԵՐՁԱԿԱ ԼԵՀՎԱԶ ԳՅՈՒՂՈՒՄ` ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Orange-ի գերժամանակակից 3G+ ցանցն արդեն հասանելի է Հայաստանի նույնիսկ հեռավոր սահմանամերձ բնակավայրերում: Նոյեմբերի 27-ին Մեղրիում տեղի ունեցավ Orange-ի խանութի պաշտոնական բացման արարողությունը, որին ի թիվս այլ պաշտոնատար անձանց ներկա էին Սյունիքի փոխմարզպետ Արա Դոլունցը և Մեղրիի քաղաքապետ Սերգեյ Հայրապետյանը: Հաճախորդներին մոտ լինելու` ընկերության ցանկության համաձայն այսուհետ այս սահմանամերձ քաղաքի բնակիչներին Orange-ը կընդունի նույն ջերմ ու հարմարավետ մթնոլորտում, ինչպես Երևանում և այլ մեծ ու փոքր քաղաքներում:

«Մենք կարճ ժամանակահատվածում կառուցել ենք ընդարձակ ցանց և այսօր հպարտությամբ կարող ենք ասել, որ մեր ծառայությունները հասանելի են Հայաստանի բնակչության ավելի քան 93%-ին` ներառյալ հեռավոր և սահմանամերձ բնակավայրերը: Այսօր Մեղրիի բնակիչները նույնպես կարող են օգտվել նորագույն 3G+ տեխնոլոգիաների հնարավորություններից` ակնթարթորեն մուտք ունենալ շարժական ինտերնետ, փաստաթղթեր, երաժշտություն և ֆիլմեր բեռնել մեծ արագությամբ: Շնորհակալություն եմ հայտնում Մեղրիին ջերմ ընդունելության համար և վստահություն հայտնում, որ մեր խանութում նրանք կգտնեն այն ամենը, ինչ փնտրում են հեռահաղորդակցման համար», – ասաց Բրունո Դյութուան, որը խանութի պաշտոնական բացման կապակցությամբ ժամանել էր Մեղրի:

Մեղրիի այցը շարունակվեց հարևան Լեհվազ գյուղում, որտեղ Orange-ի և «Շեն» բարեգործական կազմակերության համատեղ ջանքերով հիմնվել է գերարագ ինտերնետով ապահովված նոր համակարգչային սրահ` համայնքային զարգացման ուղղված բարեգործական ծրագրի շրջանակներում:

Լեհվազ գյուղը, որի 600 բնակիչները մինչ օրս չունեին ինտերնետ հասանելիություն, այսուհետ կկարողանան հաղորդակից լինել գերարագ ինտերնետի ընձեռած հնարավորություններին և մշտապես կապի մեջ լինել ամբողջ աշխարհի հետ ճիշտ այնպես, ինչպես մայրաքաղաքում: Նորաբաց համակարգչային սրահը համալրված է 7 համակարգչով, տպիչ/սկաներով, Orange-ի Flybox երթուղիչով և հարմարավետ կահավորանքով, որը գյուղի բնակիչներին հնարավորություն է տալու ոչ միայն կապի մեջ լինել աշխարհի հետ, այլ նաև մասնակցել համակարգչային դասընթացների:

«Որպես հեռահաղորդակցության ընկերություն` մեր առաջնահերթություններից է ինտերնետը և կապի ժամանակակից միջոցները դարձնել հասանելի բոլորին: Այս նպատակով և պատասխանատվությամբ է Orange-ը կառուցել ընդարձակ ցանց և հատկապես իր ծառայությունները հասանելի դարձրել Հայաստանի բնակչության հեռավոր գյուղական համայնքներում: Համակարգչային սրահները մեր բարեգործական ծրագրերի առանցքում են, քանի որ դրանց միջոցով մենք, համագործակցելով համայնքի հետ, միասնաբար լրացնում ենք հեռահաղորդակցության հնարավորությունները », – ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Ինչպես նախորդ նմանօրինակ ծրագրերի դեպքում, այս անգամ նույնպես համակարգչային սրահը կյանքի է կոչվել Orange-ի, «Շեն»-ի և գյուղի համայնքի միասնական ջանքերի շնորհիվ, ինչն էլ երաշխավորելու է ծրագրի հարատևությունն ու երկարատև հաջողությունը: Նախագծի համար Orange-ն ընդհանուր առմամբ տրամադրել է 2,714,000 դրամ, 1,300,000 դրամի ներդրում էլ ունեցել են Շենը և գյուղի համայնքը:
20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59