Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
ՍԹԱՐ. «ՄԻԱՍԻՆ ՕԳՆԵՆՔ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ»
26/05/2011 11:25
Կիսվել

ՍԹԱՐ. «ՄԻԱՍԻՆ ՕԳՆԵՆՔ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ»

ՍԹԱՐ առևտրային ցանցը երեխաների պաշտպանության օրվա առիթով նախաձեռնել է «Միասին օգնենք երեխաներին» ամենամյա բարեգործական ակցիան, որի շրջանակում մայիսի 26-ից հունիսի 1-ը ՍԹԱՐ սեփական ապրանքանիշի և սեփական արտադրության ապրանքատեսականու վաճառքի յուրաքանչյուր 20-րդ դրամը կնվիրաբերվի Հայաստանի լեյկեմիայով հիվանդ մանուկների բարեգործական հիմնադրամին:

«Հասկանալով և գնահատելով հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքները և կարևորելով երեխաների առողջության պահպանությանն ուղղված միջոցառումները, մեր պարտքն ենք համարում շարունակել աջակցել Հայաստանի լեյկեմիայով հիվանդ մանուկների բարեգործական հիմնադրամին` մեր լուման ներդնելով լեյկեմիայի բուժման արդյունավետության բարձրացմանը»,- այս կապակցությամբ նշել է ՍԹԱՐ առևտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը:

«Մեր նպատակն է այս ակցիայում ներգրավել հասարակության լայն շրջանակների, որի համար իրականացվում է լայնամասշտաբ տեղեկատվական արշավ: Հուսով ենք, որ հանրությունը դրականորեն կարձագանքի մեր նախաձեռնությանը և կօգնի հնարավորինս շատ ֆինանսական միջոցներ ուղղել Հիմնադրամ»,- ավելացրել է ՍԹԱՐ առևտրային ցանցի մարքեթինգի տնօրեն Մարիամ Հարությունյանը:

«Միասին օգնենք երեխաներին» ամենամյա բարեգործական ակցիան ՍԹԱՐ առևտրային ցանցը սկսել է իրականացնել 2009թ.-ից: Նախորդ տարիներին` 2009 և 2010-ին ֆինանսական միջոցները, որոնք ուղղվեցին Հայաստանի լեյկեմիայով հիվանդ մանուկների բարեգործական հիմնադրամին, հավաքվեցին ՍԹԱՐ առևտրային ցանցում տեղադրված հատուկ արկղերով դրամահավաքի` ՍԹԱՐ-ի հաճախորդների, ինչպես նաև ՍԹԱՐ ընկերության, նրա աշխատակիցների, գործընկերների և մատակարարների ներգրավման միջոցով: Այս 2 տարիների ընթացքում հիմնադրամ է ուղղվել ընդհանուր 7 107 000 դրամ: Նվիրաբերված ֆինանսական միջոցների շնորհիվ 2009-ին իրականացվել են շինարարական և վերանորոգման աշխատանքներ արյունաբանական կենտրոնի մանկական բաժանմունքում, հրավիրվել են բարձրակարգ մասնագետներ արտերկրից, 2010-ին իրականացվել է հիվանդասենյակների կահավորման աշխատանքներ, ձեռք է բերվել 2 ինֆուզամատր TE 33 INMMS /փոխներարկումային սարքավորում/, ինչպես նաև դեղորայքներ:

Կոչ ենք անում բոլորին մասնակցել «Միասին օգնենք երեխաներին» ամենամյա բարեգործական ակցիային` մայիսի 26-ից հունիսի 1-ը գնելով ՍԹԱՐ սեփական ապրանքանիշի և սեփական արտադրության ապրանքատեսակներ և նվիրաբերելով յուրաքանչյուր 20-րդ դրամը Հայաստանի լեյկեմիայով հիվանդ մանուկների բարեգործական հիմնադրամին:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88