Սոցիալական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՄԻԱՑԵԼ Է ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՆՈՐՈՇՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԱԽԱԳԾԻՆ
27/05/2011 17:12
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՄԻԱՑԵԼ Է ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՆՈՐՈՇՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԱԽԱԳԾԻՆ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, տեղեկացնում է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի միջև ստորագրվել է համագործակցության եռակողմ համաձայնագիր: Համաձայնագրով սահմանվում են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության և կրթության ոլորտի համապատասխան կառույցների միջև` ավագ դպրոցների զարգացման նպատակով երկարաժամկետ ռազմավարական համագործակցության ուղղությունները: Ավագ դպրոցի նախագիծը նպատակ ունի ստեղծել ապագա մասնագիտության և համապատասխան բուհի ընտրության առավել լայն հնարավորություններ` Հայաստանի ավագ դպրոցի աշակերտների համար:

Համաձայնագրի շրջանակներում, Հայաստանի բոլոր ավագ դպրոցներում կանցկացվեն խորհրդատվական հանդիպումներ: Դպրոցները կընտրվեն Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ: Հանդիպումները կանցկացնեն Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի մասնագետները: ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանում նման նախաձեռնությամբ հանդես եկող առաջին կոմերցիոն կազմակերպությունն է:

«Մասնագիտական կողմնորոշումը շարունակական կրթության շղթայում բացակայող օղակ է: Այս նախագիծն  ունի երկու նպատակ: Առաջինը` ապագա մասնագիտության ընտրության հարցում ավագ դպրոցի աշակերտներին կողմնորոշվելու հնարավորություն տալ ոչ միայն մասնագիտության վարկանիշի, ծնողների կամ ընկերների խորհրդի, այլև ոլորտում կրթություն ստացած և փորձ ունեցող մասնագետների հետ շփումից ստացած տեղեկությունների վրա: Դա կնվազեցնի ժամանակի, ջանքերի և նյութական միջոցների անհարկի կորստի հավանականությունը, երիտասարդներին թույլ կտա ընտրել իրենց  հետաքրքրություններին, գիտելիքներին և հմտություններին առավել համապատասխանող մասնագիտություն և իրապես նվիրվել դրան: Նախագծի երկրորդ նպատակը սոցիալական զգալի դրական ազդեցությունն է լինելու` աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստման հարցում: Այս կերպ հնարավոր կլինի նաև օգնել երիտասարդությանը` իր իսկ երկրում աշխատելու հարցում»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մասնագիտական կողմնորոշման հանդիպումները կանցկացվեն երկու փուլով: Առաջինի ընթացքում Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի մասնագետները կներկայացնեն աշխատաշուկայի վերլուծությունը և ընտրված ավագ դպրոցների աշակերտներին տեղեկատվական  բուկլետներ կտրամադրեն հայաստանյան շուկայում և ՎիվաՍել-ՄՏՍ-ում առավել մեծ պահանջարկ ունեցող հինգ մասնագիտությունների վերաբերյալ: Դա աշակերտներին հնարավորություն կտա, ըստ հետաքրքրությունների, ընտրել մեկ կամ ավելի մասնագիտություն և դրանց վերաբերյալ, ստանալ լրացուցիչ տեղեկություններ:

Երկրորդ փուլով նախատեսված է այց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ, որտեղ համապատասխան մասնագետները կներկայացնեն ընկերությունում առավել մեծ պահանջարկ ունեցող հինգ մասնագիտությունների ոլորտները: Մասնավորապես`

 – մարքեթինգ/ապրանքների և ծառայությունների մշակում

 – ռադիո ենթակառուցվածք և հեռահաղորդակցություն

 – արդյունաբերական էլեկտրոնիկայի նախագծում

 – կառավարման տվյալների բազայի ծրագրավորում

 – համակարգչային և ցանցային կառավարում

Նախագծի իրականացման նախնական փուլի համար Կրթության և գիտության նախարարությունն առաջարկել է 10 ավագ դպրոց: Այնուամենայնիվ, նախարարությունը, Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնը և ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախատեսում են մինչև ընթացիկ տարվա ավարտը շահառու կրթօջախների թիվը հասցնել 20-ի: Այս պահին ծրագրում արդեն ներառված է 10 դպրոց: Դրանք են`

1.             N 119 ավագ դպրոց (Էրեբունի վարչական տարածք)

2.             Համբարձում Գալստյանի անվան N 83 ավագ դպրոց (Արաբկիր վարչական տարածք)

3.             N 114 ավագ դպրոց (Կենտրոն վարչական տարածք)

4.             N 103 ավագ դպրոց (Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածք)

5.             N 62 ավագ դպրոց (Նոր Նորք վարչական տարածք)

6.             N 105 ավագ դպրոց (Նոր Նորք վարչական տարածք)

7.             N 142 ավագ դպրոց (Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածք)

8.             N 170 ավագ դպրոց (Ավան վարչական տարածք)

9.             N 189 ավագ դպրոց (Դավիթաշեն վարչական տարածք)

10.          N 65 ավագ դպրոց (Շենգավիթ վարչական տարածք)

«Ավագ դպրոց» նախագիծը երկարաժամկետ ներդրում է Հայաստանի երիտասարդ սերնդի զարգացմանը նպաստելու գործում: Կարևոր նպատակներից մեկն էլ  հայաստանյան շուկայում մեծ պահանջարկ ունեցող ապագա մասնագետների, հատկապես հեռահաղորդակցության ոլորտում և հանրապետության առաջատար գործատու հանդիսացող ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության համար կադրեր պատրաստելն է լինելու:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11