Սոցիալական

USD BUY - 388.50-1.50 USD SELL - 393.00-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 86.28-1.09 WTI - 82.43-1.09
COMEX:  GOLD - 2379.40-1.08 SILVER - 27.93-2.82
COMEX:  PLATINUM - 944.70+0.05
LME:  ALUMINIUM - 2669.00+2.08 COPPER - 9876.00+1.45
LME:  NICKEL - 19326.00+4.13 TIN - 35582.00+4.72
LME:  LEAD - 2218.50+1.77 ZINC - 2852.00+1.40
FOREX:  USD/JPY - 154.69+0.03 EUR/GBP - 1.0662+0.08
FOREX:  EUR/USD - 1.0662+0.08 GBP/USD - 1.2379+0.06
STOCKS RUS:  RTSI - 1173.68+1.13
STOCKS US: DOW JONES - 37986.40+0.56 NASDAQ - 15282.01-2.05
STOCKS US: S&P 500 - 4967.23-0.88
STOCKS JAPAN:  NIKKEI - 37438.61+1.00 TOPIX - 2662.46+1.38
STOCKS CHINA:  HANG SENG - 16511.69+1.77 SSEC - 3044.60-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 7895.85+0.24 CAC40 - 8022.41-0.01
STOCKS EUR:  DAX - 17737.36-0.56
22/04/2024  CBA:  USD - 391.44-1.16 GBP - 482.49-5.63
22/04/2024  CBA:  EURO - 416.84-1.20
22/04/2024  CBA:  GOLD - 29948.73-126.62 SILVER - 355.40-3.96
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը «ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐՆ Է
29/04/2011 11:15
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը «ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐՆ Է

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ»ԲԲԸ դուստր ձեռնարկությունը տեղեկացնում է, որ Հայաստանի ազգային պատկերասրահում կայացել է  «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական յոթերորդ փառատոնի բացման արարողությունը:  «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնական նպատակը հանրահայտ, ինչպես նաև Հայաստանում ճանաչում չունեցող հայ  և օտարազգի տաղանդաշատ  երաժիշտ-կատարողների, ստեղծագործական կոլեկտիվների կատարմամբ հայ և համաշխարհային դասական երաժշտարվեստի նմուշների ներկայացումն է` արվեստասեր հասարակությանը: Դասական երաժշտության պրոպագանդման, հայ կոմպոզիտորական և կատարողական արվեստի վերջին ձեռքբերումները ներկայացնելու հետ մեկտեղ, այն նաև խնդիր ունի հասարակության լայն շերտերին ծանոթացնելու Հայաստանի ազգային պատկերասրահի գլուխգործոցներին: 

«Դասական երաժշտությունը փրկություն է ամենօրյա սթրեսից. գանձարան, որում ամեն անգամ մի նոր գոհար է կարելի գտնել: Ցանկացած երկիր քաղաքակիրթ է համարվում արվեստի և արվեստագետի հանդեպ իր վերաբերմունքով: Եվ պետք է ընդունել, որ դասական երաժշտությունը մեր երեխաների հոգիներում ցանկալի արժեքների դաստիարակման լավագույն միջոցն է: Այս առումով, աջակցությունն արվեստին, իսկ այս պարագայում` դասական երաժշտությանը, մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունի: Հանդիսանալով կորպորատիվ սոցիալական պատասխանատու` ՎիվաՍել-ՄՏՍ-ը հավատում է, որ նման նախաձեռնություններին սատարելը մեր պարտքն է», .-վստահ է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական յոթերորդ փառատոնի շրջանակներում կատարումներով հանդես են գալու Ալեքսանդր Բրուսիլովսկին, ջութակ (Ֆրանսիա), Սվետլանա Նավասարդյանը, դաշնամուր, Նիկոլայ Մադոյանը, ջութակ (Գերմանիա), Հակոբ Ջաղացպանյանը, կիթառ, Գլեբ Կարպուշկինը, գալարափող (Ռուսաստան), Հայկ Մելիքյանը, դաշնամուր, Կարեն Շահգալդյանը, ջութակ, Յանա Դարյանը, ալտ, Ջուլիետա Վարդանյանը, դաշնամուր, ՙՀայաստանի պատանի տաղանդներ՚ ՙԼոնդոն-Երևան՚ ծրագրի մասնակիցները, կոմպոզիտոր, դիրիժոր Հուշյար Խայամը (Իրան), փառատոնի կամերային նվագախումբը (գեղարվեստական  ղեկավար և դիրիժոր` Արամ Թալալյան):

Փառատոնի հանդիսավոր բացման համերգը նվիրված է կոմպոզիտոր, ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի 90-ամյա հոբելյանին: Առաջին անգամ, Հայաստանի առաջատար երաժիշտների կատարմամբ, մեկ համերգի ընթացքում կհնչեն Էդվարդ Միրզոյանի կամերային հատընտիր ստեղծագործությունները:
22/04/2024
դրամ
Դոլար (USD)
391.44
-1.16
Եվրո (EUR)
416.84
-1.20
Ռուբլի (RUR)
4.20
-0.01
Լարի (GEL)
146.74
-0.39
29948.73
-126.62
Արծաթ
355.40
-3.96