23/04/2009 12:40
ՄԱՆԿԱԿԱՆ ՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ
Ապրիլի 21-ից մայիսի 2-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի մի շարք սպասարկման կենտրոններում անց է կացվում բնապահպանական թեմաներով մանկական նկարների ցուցահանդես: Այն Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ իրականացվող «Կանաչ սերունդ» քարոզարշավի մեկնարկային միջոցառումն է: «Կանաչ սերունդը» Երկրի օրվան նվիրված քարոզարշավ է, որը միաժամանակ անց է կացվում ամբողջ աշխարհում:
Ցուցահանդեսի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ ՎիվաՍել-ՄՏՍ-ի Ամիրյան 3 հասցեում գտնվող սպասարկման կենտրոնում: Հանդիսատեսին էին ներկայացված Համահայկական նկարչական մրցույթի մասնակից երեխաների նկարները, որոնք բնության պահպանության կոչեր էին` հիշեցում բնության ու շրջապատող աշխարհի հանդեպ հոգատար վերաբերմունք ունենալու անհրաժեշտության մասին:
«Կանաչ սերունդ» քարոզարշավի շրջանակներում իրականացվելու է բնապահպանական միջոցառումների մի ամբողջ շարք, որը կեզրափակվի մայիսի 2-ին Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից տարածքում Խաղաղության այգու ստեղծմամբ:
1970թ.-ից սկսած Երկրի օրն ամեն տարի տոնվում է ողջ աշխարհում: 1 միլիարդից ավելի մարդ է մասնակցում Երկրի օրվան նվիրված միջոցառումներին` դարձնելով այն ամենամեծ համաշխարհային տոներից մեկը:
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
Արծաթ
611.93
+9.52
10:54 07/11/26
10:35 07/11/26
18:40 06/11/26
