ԵՐԵՎԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՏԵՍՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՑ Է ՃԱՆԱՉՎԵԼ ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿԸ
Երևանի Կենտրոն վարչական շրջանի որոշմամբ` քաղաքային շենքերի և կառույցների քաղաքակիրթ պահպանման, մասնավորապես, դրանց ճարտարապետական տեսքի խնամքի, ընդհանուր օգտագործման տարածքների կանաչապատման և բարեկարգման բնագավառում, Երևան քաղաքի ավագանու 2009թ. դեկտեմբերի 2-ին ընդունված «Երևանի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին» թիվ.48-Ն որոշման պահանջները պատշաճ կերպով կատարելու համար, լավագույն տնտեսվարող սուբյեկտներից է ճանաչվել «ՎՏԲ- Հայաստան Բանկ» ՓԲԸ։
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «ՎՏԲ- Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Գովազդի և հասարակայության հետ կապերի բաժնից` Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գ. Գյանջումյանի անունից «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վ. Օվսյաննիկովին հասցեագրված 28.10.2010թ. թիվ 23/03-1795 նամակում մասնավորապես ասվում է. «Ձեր կազմակերպության կողմից օգտագործվող տարածքը պատշաճ բարեկարգելու և կանաչապատելու համար այն համարվել է լավագույն տնտեսվարող սուբյեկտներից մեկը Կենտրոն վարչական շրջանում։ Ողջունում ենք Ձեզ և ՎՏԲ-Հայաստան Բանկի կոլեկտիվի բոլոր անդամներին մեր քաղաքի գեղեցկացմանն ու բարեկարգմանը միտված համընդհանուր գործին շահագրգիռ մասնակիցություն ցուցաբերելու համար և մաղթում, որպեսզի այդ ձեռնարկումները միշտ կրեն շարունակական բնույթ ու դառնան ուսանելի բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար»։
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում- 68 մասնաճյուղ: