ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿԸ ԿՎՃԱՐԻ 300 ՀԱԶԱՐԱԿԱՆ ԴՐԱՄ ԻՐ ՉՈՐՍ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ` ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ
Այս տարվա հունիսի 11-ին «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի և « ՎՏԲ բանկ (Հայաստան)» ՓԲԸ-ի նախաձեռնությամբ անց է կացվել Հայջրմուղկոյուղու բաժանորդների և ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդների միջև երրորդ վիճակահանությունը, որի արդյունքներով լավագույն չորս հաճախորդներ կպարգևատրվեն: ՎՏԲ-Հայաստան բանկը հաճախորդներին կվճարի 300 հազարական դրամ VISA պլաստիկ քարտերով, իսկ Հայջրմուղկոյուղի կտրամադրի պատվոգրեր: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Պատրիկ Լորենը նշել է, որ նախորդ երկու խաղարկությունների արդյունքում ընկերության նկատմամբ իրենց պարտավորությունները ժամանակին կատարող բաժանորդների թիվն աճել է ավելի քան 30%-ով: