Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ԱՊՐԻԼԻ  17-ԻՆ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է  «ԿԱՆԱՉ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳԻՐԸ
19/04/2010 18:22
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ԱՊՐԻԼԻ 17-ԻՆ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԿԱՆԱՉ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳԻՐԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ից («ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերություն) «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ապրիլի 17-ին Վանաձորի Հայք հրապարակում մեկնարկել է «Կանաչ Դպրոց» ծրագիրը: Այն իր շուրջը կհամախմբի բազմաթիվ դպրոցականների` նրանց  հնարավորություն ընձեռելով  դրսևորվելու որպես առողջ ապրելակերպի կողմնակից և նախաձեռնող սերունդ: Մինչև հունիս Վանաձորի թիվ 10 դպրոցի աշակերտները  պլաստիկ շշեր և օգտագործված թուղթ կհավաքեն տարբեր կառույցներից  և կհանձնեն «Արևորդի» էկո-ակումբին, որն էլ իր հերթին թափոնը կհանձնի վերամշակման ընկերություն: Թափոնի դիմաց ստացված գումարով դպրոցը ձեռք կբերի տնկիներ` դպրոցի հարակից տարածքը կանաչապատելու համար: Համեմատաբար մեծ քանակությամբ թափոն հավաքած աշակերտները կարժանանան Հիմնադրամի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի տարբեր մրցանակներին: Ծրագրի ամփոփումը կկայանա հունիս ամսին:  Հիմնադրամը հույս ունի «Կանաչ Դպրոցը»  դարձնել շարունակական  ծրագիր` Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներին ևս մասնակցության հնարավորություն ընձեռելով:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման  հիմնադրամը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ համատեղ ներկայացրեց «Կանաչ սերունդ» քարոզարշավի առանձնահատուկ ծրագրերից մեկը` նախադեպը չունեցող «Կանաչ Ավտոբուս» ծրագիրը, որն իրենից ներկայացնում է ինքնատիպ  շարժական կինոթատրոն-գրադարան. էկոկրթությանն առնչվող հարուստ գրականությամբ համալրված այս ավտոբուսը մայիս-հուլիս ամիսներին կշրջի Հայաստանի մարզերում` հասանելի դարձնելով ողջ գրադարանը անգամ ամենահեռավոր մարզերի բնակչությանը: Յուրաքանչյուր մարզում ավտոբուս-գրադարանի անձնակազմը  կկայանի երեք օր` ցուցադրելով նաև բնապահպանական ֆիլմեր,  ինչպես նաև տեղի բնակչության հետ կկազմակերպվեն բնապահպանական տարբեր թեմաներով քննարկումներ, սեմինարներ և ցուցահանդեսներ: Ծրագրին աջակցում են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և Գերմանական տեխնիկական համագործակցության ծրագիրը (GTZ):

Վանաձորի Ստ. Աղաջանյանի անվ. գեղարվեստի դպրոցի սաներն օրվա ընթացքում նկարազարդեցին «Կանաչ Ավտոբուսը»:  Միջոցառմանը միացան «Իմ երազանքների քաղաքը» նկարչական մրցույթի հաղթող երիտասարդները, Դիլիջանի, Երևանի «Արևորդի» էկո-ակումբների սաներ՝ կենդանիների  դիմակահանդեսային հագուստներով, որոնք պատրաստված են թափոններից: 

Միջոցառման բացման արարողությանը պաշտոնական խոսքով հանդես եկան Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչ Թոմաս Միթնախտը, Հայաստանում Իտալիայի դեսպանության ներկայացուցիչը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Միջոցառմանը մասնակցեցին  «Հորովել» և  «Կարին»  պարային համույթները: Հայքի հրապարակում տեղադրված էր պլաստիկե թափոններից պատրաստված  երկու քանդակ՝ երկու  մետր բարձրությամբ և  չորս մետր երկարությամբ բեզոարյան այծ  և հովազ: 

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52