Բորսաներ

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ ԵՆ «ԲՈՐՍԱՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՆԴԱՄ 2011» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
27/02/2012 14:38
Կիսվել

ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ ԵՆ «ԲՈՐՍԱՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՆԴԱՄ 2011» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսան հայտարարել է «Բորսայի լավագույն անդամ 2011» մրցանակաբաշխության հաղթողներին: Նշենք, որ այս մրցանակաբաշխությունն անցկացվում է երկրորդ տարին անընդմեջ: 2011թ.-ի արդյունքներով Բորսայի կողմից մրցանակներ հանձնվել են հետևյալ ավանդական անվանակարգերում`

– Բորսայի լավագույն անդամ կորպորատիվ արժեթղթերի շուկայում,

– Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում,

– Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում,

– Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում:

Բորսան հայտարարել է նաև նոր գեր-անվանակարգի ներդրման մասին, որի շրջանակներում հաշվի է առնվում Բորսայի անդամների գործունեությունը բոլոր հարթակներում և ներդրումը բորսայական առևտրի զարգացման նախաձեռնություններում: Այս անվանակարգում առաջին մրցանակաբաշխությունն անցկացվել է 2011թ. արդյունքներով, որը ավանդական կդառնա հաջորդ տարիների համար:

Կապիտալ Ասեթ Մենեջմենտ ՓԲԸ-ն 2-րդ տարին անընդմեջ հաղթող է ճանաչվել «Բորսայի լավագույն անդամ կորպորատիվ արժեթղթերի շուկայում» անվանակարգում: Լավագույնների եռյակում էին նաև Արմենբրոկ ԲԲԸ-ն և Արմսվիսբանկ ՓԲԸ-ն:

Արարատբանկ ԲԲԸ-ն ճանաչվել է Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում: Այս անվանակարգում ներկայացված լավագույն թեկնածու-ըներություններն էին նաև Ամերիաբանկ ՓԲԸ-ն և Արմսվիսբանկ ՓԲԸ-ն:

Ամերիաբանկ ՓԲԸ-ն արժանացել է «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում» կոչմանը` լավագույնների շարքում որպես մրցակից ունենալով Յունիբանկ ՓԲԸ-ին և Առէքսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ ՓԲԸ-ին: Նշանակալի է, որ Ամերիաբանկ ՓԲԸ-ն որպես թեկնածու ներկայացված էր նաև «Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոնսերի շուկայում» անվանակարգում:

Հայբիզնեսբանկ ՓԲԸ-ն ճանաչվել է Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում: Հարկ է նշել, որ նախորդ տարի Հայբիզնեսբանկ ԲԲԸ-ն այս անվանակարգի թեկնածուների շարքում էր, իսկ այս տարի նվաճել է «Բորսայի լավագույն անդամ՝ վարկային ռեսուրսների շուկայում» կոչումը: Այս անվանակարգի մյուս թեկնածուներն էին Արարատբանկ ԲԲԸ-ն և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն:

Արարատբանկ ԲԲԸ-ն հաղթող է ճանաչվել գեր-անվանակարգում և արժանացավ «2011թ. Բորսայի լավագույն անդամ» կոչմանը՝ հաշվի առնելով ընկերության ակտիվ գործունեությունը Բորսայի տարբեր հարթակներում, ինչպես նաև իր ակտիվ քաղաքականությունը` որպես թողարկող: Այս անվանակարգում լավագույնների շարքում էին նաև Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն և Ամերիաբանկ ՓԲԸ-ն:

«Բորսայի լավագույն անդամ» մրցանակաբաշխությունը հիմնվել է 2010թ.-ին և նպատակ է հետապնդում խրախուսելու Բորսայի տարբեր հարթակներում առավելագույն ներգրավվածություն ունեցող, ինչպես նաև Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցառումներին մասնակցող և մասնագիտական էթիկայի կանոններին հավատարիմ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններին:

Մրցանակը շնորհվում է տարին մեկ անգամ` յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Բորսայի անդամ հանդիսացող ընկերություններից լավագույններին:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2