ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 14/03/13
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում երեկ երեկոյան և այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանների արդյունքներով նավթի գները նվազել են:
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.02%-ով և կազմել 92.52 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.03%-ով և կազմել 108.52 դոլար:
Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):