ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 14/05/09
Հունիսի 12-ին աշխարհի հիմնական բորսայական հարթակներում կայացած առևտրային շրջանների արդյունքում գրանցվել է նավթի գների անկում: Նյու-Յորքի NYMEX (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI տեսակի գինը նվազել է 0.64 դոլարով կամ 0.88%-ով և կազմել 72.04 դոլար մեկ բարելի դիմաց: Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.87 դոլարով կամ1.21%-ով և կազմել 70.92 դոլար մեկ բարելի դիմաց:
Մասնագետների կարծիքով նավթի գների նվազումը ԱՄՆ դոլարի փոխարժեքի աճի հետևանք է: