ՆԱՎԹԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 26/06/09
Երեկ և այսօր գիշեր աշխարհի առաջատար հումքային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքում գրանցվել է նավթի գների աճ: Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը աճել է 1.45 դոլարով կամ 2.03%-ով և կազմել 69.78 դոլար մեկ բարելի դիմաց: Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet Crude Oil) տեսակիգինը աճել է 1.56 դոլարով կամ 2.17%-ով և կազմել 70.23 դոլար մեկ բարելի դիմաց: