ԱՄԵՐԻԿՅԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 26/06/09
Այսօր գիշեր ԱՄՆ բորսաներում ավարտված առևտրային շրջանների արդյունքում ամերիկյան հիմնական ինդեքսներն աճել են: Առևտրային շրջանների վրա դրական ազդեցություն են ունեցել մանրածախ առևտրով զբաղվող Bed Bath & Beyond և շինարարական Lennar Corp ընկերությունների կողմից հրապարակված դրական ցուցանիշները:
Նյու-Յորքում արդյունաբերական Dow-Jones ինդեքսն աճել է 2.08%-ով և կազմել 8472.4 կետ: Nasdaq բարձր տեխնոլոգիական ինդեքսը նույնպես աճել է 2.08%-ով և կազմել 1829.54 կետ: Չիկագոյի բորսայում լայն սպառման շուկայի S&P 500 ինդեքսն աճել է 2.14%-ով և կազմել 920.26 կետ: