
ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 11/07/09
Երեկ և այսօր գիշեր աշխարհի առաջատար հումքային բորսաներում գրանցվել է նավթի գների անկում: Սույն նվազման հիմնական պատճառները նավթի պաշարների ծավալների ու դոլարի փոխարժեքի աճն են:
Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել 0.94%-ով և կազմել 60.52 դոլար մեկ բարելի դիմաց: Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI տեսակի գինը նվազել է 0.86%-ով և կազմել 59.89 դոլար մեկ բարելի դիմաց: