
COMEX – ՈՍԿՈՒ ԳԻՆԸ ՆՎԱԶԵԼ Է 01/06/11
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանի արդյունքում թանկարժեք մետաղների գները շարժվել են տարբեր ուղղություններով:
Ոսկու հունիս ամսի ֆյուչրսների գինը նվազել է 0.03%-ով և կազմել 1536.80 դոլար, արծաթի հուլիս ամսի ֆյուչրսների գինն աճել է 1.17%-ով և կազմել 38.30 դոլար, իսկ պլատինի հուլիս ամսի ֆյուչրսների գինն աճել է 1.89%-ով և կազմել 1834.00 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):