2009Թ. ՄԱՅԻՍ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԱՎԹԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 30%-ՈՎ
Մայիսի 29-ին կայացած առևտրային շրջանների արդյունքներով համաշխարհային շուկայում նավթի գներն աճել են: Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում հունիս ամսվա ֆյուչերսների գինը WTI տեսակի նավթի մեկ բարելի դիմաց աճել է 1.23 դոլարով կամ 1.88%-ով և կազմել 66.31 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում հունիս ամսվա ֆյուչերսների գինը Brent տեսակի նավթի մեկ բարելի դիմաց աճել է 1.75%-ով կամ 1.13 դոլարով և սահմանվել 65.52 դոլար:
2009թ. մայիս ամսվա ընթացքում նավթի գներն աճել են միջինը 30%-ով, որը վերջին 10 տարիների ընթացքում գրանցված ամենաբարձր աճի տեմպ է: