
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 01/07/09
Երեկ և այսօր գիշեր աշխարհի խոշոր բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով համաշխարհային շուկայում նավթի գները գրանցել են անկում: Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում օգոստոսյան ֆյուչերսների գինը Brent տեսակի նավթի մեկ բարելի դիմաց կրճատվել է 1.69 դոլարով կամ 2.38%-ով և կազմել 69.30 դոլար, իսկ Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում WTI տեսակի նավթի մեկ բարելի դիմաց օգոստոսյան ֆյուչերսների գինը կրճատվել է 1.60 դոլարով կամ 2.23%-ով և սահմանվել 69.89 դոլար: