
ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ ՓՈՓՈԽՎԵԼ ԵՆ ՏԱՐԲԵՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ 03/06/09
Երեկ` հունիսի 2-ին, և այսօր գիշեր աշխարհի հիմնական բորսայական հարթակներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով նավթի գները փոփոխվել են տարբեր ուղղություններով: Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում հուլիս ամսվա ֆյուչերսների գինը WTI տեսակի նավթի մեկ բարելի դիմաց կրճատվել է 0,03 դոլարով կամ 0,04%-ով և կազմել 68,55 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում հուլիս ամսվա ֆյուչերսների գինը Brent տեսակի նավթի մեկ բարելի դիմաց աճել է 0,20 դոլարով կամ 0,29%-ով և կազմել 68,17 դոլար: