ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 09/06/09
Երեկ` հունիսի 8-ին, և այսօր գիշեր աշխարհի խոշոր բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով նավթի գները գրանցել են անկում: Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում հուլիս ամսվա ֆյուչերսների գինը Brent տեսակի նավթի մեկ բարելի դիմաց կրճատվել է 0,46 դոլարով (0,67%) և կազմել 67,78 դոլար, իսկ Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում հուլիս ամսվա ֆիուչերսների գինը WTI տեսակի նավթի մեկ բարելի դիմաց կրճատվել է 0,35 դոլարով (0,51%) և սահմանվել 68,09 դոլար: Համաշխարհային շուկայում նավթի գների անկումը պայմանավորված է դոլարի փոխանակային կուրսի անկայունությամբ: