
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՆԱՎԹԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 11/06/09
Երեկ և այսօր գիշեր աշխարհի խոշոր բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով նավթի գներն աճել են, ինչը պայմանավորված է ԱՄՆ նավթի պաշարների կրճատմամբ և համաշխարհային շուկայում նավթի պահանջարկի կարգավորման սպասումներով: Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում հուլիս ամսվա ֆյուչերսների գինը WTI տեսակի նավթի մեկ բարելի դիմաց աճել է 1,32 դոլարով (1,85%-ով) և կազմել 71,33 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում հուլիս ամսվա ֆյուչերսների գինը Brent տեսակի նավթի մեկ բարելի դիմաց աճել է 1,18 դոլարով (1,66%-ով) և կազմել 70,80 դոլար: