ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ ՀԱՍԵԼ ԵՆ ՎԵՐՋԻՆ 2 ՏԱՐՎԱ ԻՐԵՆՑ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ 11/11/10
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում երեկ երեկոյան և այսօր գիշեր կայացած առևտրային շրջանների արդյունքներով նավթի գներն աճել են:
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI տեսակի գինն աճել է 1.26%-ով և կազմել 87.81 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0.72%-ով և կազմել 88.96 դոլար:
Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):