
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՆԱՎԹԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 22/07/09
Երեկ և այսօր գիշեր աշխարհի խոշոր հումքային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով նավթի գներն աճել են: Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում օգոստոսյան ֆյուչերսների գինը Brent տեսակի նավթի մեկ բարելի դիմաց աճել է 0.64%-ով և կազմել 66,87 դոլար, իսկ Նոյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում օգոստոսյան ֆյուչերսների գինը WTI տեսակի նավթի մեկ բարելի դիմաց աճել է 1.16%-ով և սահմանվել 64.72 դոլար: