
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 25/06/09
Երեկ և այսօր գիշեր աշխարհի խոշոր ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով նավթի գները գրանցել են անկում: Լոնդոնի InterContinental Exchange Futures բորսայում հուլիս ամսվա ֆյուչերսների գինը Brent տեսակի նավթի մեկ բարելի դիմաց կրճատվել է 0.47 դոլարով կամ 0.68%-ով և կազմել 68.33 դոլար, իսկ Նյու-Յորքի New York Mercantile Exchange բորսայում հուլիս ամսվա ֆյուչերսների գինը WTI տեսակի նավթի մեկ բարելի դիմաց կրճատվել է 0.57 դոլարով կամ 0.82%-ով և կազմել 68.67 դոլար: