
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՆԱՎԹԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 30/06/09
Երեկ և այսօր գիշեր աշխարհի խոշոր բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով նավթի գներն աճել են: Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում օգոստոսյան ֆյուչերսների գինը Brent տեսակի նավթի մեկ բարելի դիմաց աճել է 2,07 դոլարով կամ 3.00%-ով և կազմել 70,99 դոլար, իսկ Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բոսայում օգոստոսյան ֆյուչերսների գինը WTI տեսակի նավթի մեկ բարելի դիմաց աճել է 2,33 դոլարով կամ 3.36%-ով և կազմել 71,47 դոլար: