ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ ՄԻ ՓՈՔՐ ՆՎԱԶԵԼ ԵՆ 06/06/09
Երեկ և այսօր գիշեր աշխարհի հիմնական բորսայական հարթակներում գրանցվել է նավթի գների աննշան անկում: Սույն անկման հիմնական պատճառը դոլարի փոխարժեքի աճն է:
Նյու-Յորքի NYMEX (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI տեսակի գինը հուլիսյան ֆյուչրսների համար նվազել է 0.34 դոլարով կամ 0.49%-ով և կազմել է 68.44 դոլար մեկ բարելի դիմաց: Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.37 դոլարով կամ 0.53%-ով և կազմել է 68.34 դոլար մեկ բարելի դիմաց: