
ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ ԶԳԱԼԻՈՐԵՆ ՆՎԱԶԵԼ ԵՆ 07/07/09
Երեկ և այսօր գիշեր աշխարհի առաջատար հումքային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքում գրանցվել է նավթի գների անկում: Նյու-Յորքի NYMEX բորսայում նավթի WTI տեսակի օգոստոսյան ֆյուչրսների գինը նվազել է 2.68 դոլարով կամ 4.01%-ով և կազմել 64.05 դոլար մեկ բարելի դիմաց: Լոնդոնի ICE բորսայում նավթի Brent տեսակի օգոստոս ամսվա ֆյուչրսների գինը նվազել է 1.56 դոլարով կամ 2.37%-ով և կրկին կազմել 64.05 դոլար մեկ բարելի դիմաց: