ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 20/06/09
Երեկ և այսօր գիշեր աշխարհի հիմնական բորսայական հարթակներում կայացած առևտրային շրջանների արդյունքում գրանցվել է նավթի գների անկում: Լոնդոնի InterContinental Exchange Futures (IPE) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.87 դոլարով կամ 2.63%-ով և կազմել 69.19 դոլար մեկ բարելի դիմաց: Նյու-Յորքի New York Mercantile Exchange (NYMEX) բորսայում նավթի WTI տեսակի գինը նվազել է 1.82 դոլարով կամ 2.55%-ով և կազմել69.55 դոլար մեկ բարելի դիմաց: