ԱՄՆ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼ ԵՆ ԱՆԿՈՒՄ 01/07/09
Այսօր գիշեր ԱՄՆ ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով ինդեքսները գրանցել են անկում 0,49-0,97% սահմաններում: Արդյունաբերական Dow Jones ինդեքսը կրճատվել է 0,97%-ով և կազմել 8447,00 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը գրանցել է 0,85% անկում և հասել 919,32 կետի, իսկ բարձր տեխնոլոգիաների NASDAQ ինդեքսը կրճատվել է 0,49%-ով և սահմանվել 1835,04 կետ: Առևտրային շրջանների արդյունքներով ինդեքսների անկումը պայմանավորված է ԱՄՆ-ում սպառողական վստահության ինդեքսի կրճատմամբ: