ԱՄՆ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼ ԵՆ ԱՃ 02/06/09
Այսօր գիշեր ԱՄՆ ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով ինդեքսները գրանցել են աճ, մասնավորապես Dow Jones Industrial Average ինդեքսն աճել է 221.11 կետով (2.6%-ով) և կազմել 8721 կետ, S&P 500 ինդեքսն աճել է 23.73 կետով (2.5%-ով) և սահմանվել 742.87 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq Composite ինդեքսն աճել է 54.35 կետով (3%-ով) և կազմել 1829 կետ: Ինդեքսների աճը պայմանավորված է ԱՄՆ-ի և Չինաստանի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների գրանցած դրական միտումներով: