ԱՄՆ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԻՆԴԵՔՍՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 0.44-0.68% ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ 02/07/09
Այսօր գիշեր ԱՄՆ ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով հիմնական ինդեքսները գրանցել են աճ 044-0.68% սահմաներում: Արդյունաբերական Dow Jones Industrial Average ինդեքսն աճել է 0.68%-ով և կազմել 8504.06 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն ապահովել է 0.44% աճ և հասել 923.33 կետի, իսկ բարձր տեխնոլոգիաների NASDAQ ինդեքսն աճել է 0.58%-ով և սահմանվել 1845.72 կետ: Ներդրողների որոշումների վրա դրական ազդեցություն են թողել համաշխարհային տնտեսությունում գրանցված դրական միտումները: