ԱՄՆ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԻՆԴԵՔՍՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 0.2-0.44% ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ 03/06/09
Այսօր գիշեր ԱՄՆ ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով ինդեքսներն աճել են 0.2-0.44% սահմաններում, ինչը պայմանավորված է արշարժ գույքի երկրորդային շուկայում գրանցված վաճառքի ծավալների աճով, ինչպես նաև ներդրողների դրական սպասումներով: Առևտրային շրջանների արդյունքներով Dow Jones Industrial Average ինդեքսն աճել է 0.22%-ով և կազմել 8740.87 կետ, S&P 500 ինդեքսն աճել է 0.2%-ով և հասել 944.74 կետի, իսկ NASDAQ ինդեքսն աճել է 0.44%-ով և սահմանվել 1836.80 կետ: