ԱՄՆ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼ ԵՆ ԱՆԿՈՒՄ 04/06/09
Չորս օր անընդմեջ աճից հետո այսօր գիշեր ԱՄՆ ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով ինդեքսները կրճատվել են: Dow Jones Industrial Average ինդեքսը կրճատվել է 0.7%-ով և կազմել 8675 կետ, S&P 500 ինդեքսը կրճատվել է 1.3%-ով և հասել 931.76 կետի, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq Composite ինդեքսը կրճատվել է 0.6%-ով և սահմանվել 1826 կետ: Ինդեքսների անկումը մեծապես պայմանավորված է համաշխարհային շուկայում նավթի գների անկմամբ և ԱՄՆ դոլարի փոխարժեքի աճով: