ԱՄՆ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ ՇԱՐԺՎԵԼ ԵՆ ՏԱՐԲԵՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ 10/06/2009
Այսօր գիշեր ԱՄՆ ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով ինդեքսները շարժվել են տարբեր ուղղություններով, ինչը պայմանավորված է վերաֆինանսավորման տոկոսադրույքի հնարավոր բարձրացման հետ կապված ներդրողների սպասումներով: Առևտրային շրջանների արդյունքներով Dow Jones Industrial Average ինդեքսը կրճատվել է 0,02%-ով և կազմել 8763,06 կետ, S&P 500 ինդեքսն աճել է 0,35%-ով և սահմանվել 942,43 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների NASDAQ ինդեքսն աճել է 0,96%-ով և հասել 1860,13 կետի: