ԱՄՆ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 2,13-2,38% ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ 16/06/09
Այսօր գիշեր ԱՄՆ ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով ինդեքսները գրանցել են անկում 2,13-2,38% սահմաններում, որը մեծապես պայմանավորված է համաշխարհային շուկայում նավթի գների անկմամբ և դոլարի փոխանակային կուրսի կայանացմամբ: Վերլուծաբանների գնահատմամբ ինդեքսների անկումը պայմանավորված է նաև իրենց արժեթղթերի մի մասը կանխիկ կապիտալի վերածելու որոշ ներդրողների ցանկությամբ: Առևտրային շրջանների արդյունքներով արդյունաբերական Dow Jones ինդեքսը կրճատվել է 2,13%-ով և կազմել 8612,13 կետ, S&P 500 ինդեքսը կրճատվել է 2,38%-ով և սահմանվել 923,72 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների NASDAQ ինդեքսը կրճատվել է 2,28%-ով և հասել 1816,38 կետի: