ԱՄՆ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 1.11-1.27% ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ 17/06/09
Այսօր գիշեր ԱՄՆ ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով ինդեքսները գրանցել են անկում 1.11-1.27% սահմաններում, ինչը պայմանավորված է ներդրողների բացասական սպասումներով: Dow Jones Industrial Average ինդեքսը կրճատվել է 1.25%-ով և կազմել 8504.67 կետ, S&P 500 ինդեքսը կրճատվել է 1.27%-ով և հասել 911.97 կետի, իսկ բարձր տեխնոլոգիաների NASDAQ ինդեքսը կրճատվել է 1.11%-ով և սահմանվել 1796.18 կետ: