ԱՄՆ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ ՇԱՐԺՎԵԼ ԵՆ ՏԱՐԲԵՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ 25/06/09
Այսօր գիշեր ԱՄՆ ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով ինդեքսները շարժվել են տարբեր ուղղություններով: Dow Jones Industrial Average ինդեքսը կրճատվել է 0,28%-ով և կազմել 8299,86 կետ, S&P 500 ինդեքսն աճել է 0,65%-ով և հասել 900,94 կետի, իսկ բարձր տեխնոլոգիաների NASDAQ ինդեքսն աճել է 1,55%-ով և կազմել 1792,34 կետ: Dow Jones Industrial Average ինդեքսի անկումը մեծապես պայմանավորված է ԱՄՆ տնտեսության վերականգնման հետ կապված Դաշնային պահուստային համակարգի կանխատեսումներով: