ԱՄՆ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԻՆԴԵՔՍՆԵՐ ԱՃԵԼ ԵՆ 1.20-1.54% ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ 29/05/09
Այսօր գիշեր ԱՄՆ ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով ինդեքսները գրանցել են աճ 1.20-1.54% սահմաններում: Ինդեքսների աճը մեծապես պայմանավորված է համաշխարհային շուկայում նավթի գների բարձրացմամբ: Առևտրային շրջանների արդյունքներով Dow Jones Industrial Average ինդեքսն աճել է 103.78 կետով (1.25%) և կազմել 8403.80 կետ, S&P 500 ինդեքսն աճել է 13.77 կետով (1.54%) և սահմանվել 906.83 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների NASDAQ ինդեքսն աճել է 20.71 կետով (1.20%) և հասել 1751.79 կետի: