Աշխարհ

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
INTERBRAND – ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԹԱՆԿ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐ (BRAND) 2009
21/09/2009 13:22
Կիսվել

INTERBRAND – ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԹԱՆԿ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐ (BRAND) 2009

INTERBRAND ընկերությունը հրապարակել է 2009թ.-ի աշխարհի ամենաթանկ ապրանքանիշերի ցուցակը:

Առաջին տեղում է Coca-Cola-ն, որի արժեքը անցյալ տարվա համեմատ աճել է 3%-ով և գնահատվել 68.7 միլիարդ դոլար, երկրորդ տեղում IBM-ն է, որի արժեքն աճել է 2%-ով և կազմել 60.2 միլիարդ դոլար, երրորդ տեղում է Microsoft-ը, որի արժեքը նվազել է 4%-ով և կազմել 56.6 միլիարդ դոլար, չորրորդ տեղում է հայտնվել General Electric-ը, որի արժեքը զգալիորեն նվազել է` 10%, և կազմել 47.7 միլիարդ դոլար, հինգերորդ տեղում է ֆիննական Nokia-ն, որի արժեքը նվազել է 3%-ով և կազմել 34.8 միլիարդ դոլար: McDonalds-ը, անցյալ տարվա համեմատ 4% աճի հետևանքով, 8-րդ տեղից տեղափոխվել է 6-րդ տեղը և կազմել 32.2 միլիարդ դոլար: Անցյալ տարվա համեմատ ամենամեծ աճն արձանագրել է Google-ը, որն աճել է 25%-ով և ցուցակի 10-րդ տեղից տեղափոխվել 7-րդ տեղը` կազմելով 32 միլիարդ դոլար: 8-րդ տեղում է հայտնվել Toyota-ն, որի արժեքը նվազել է 8%-ով և կազմել 31.3 միլիարդ դոլար: Իններորդ տեղում է Intel-ը, որի արժեքը նվազել է 2%-ով և կազմել 30.6 միլիարդ դոլար և առաջին տասնյակը եզրափակում է Disney-ը, որի արժեքը նվազել է 3%-ով և կազմել 28.4 միլիարդ դոլար:

Նշենք, որ 100 ապրանքանշաններից բաղկաղած ցուցակում 51 ապրանքանշանները ներկայացնում են ԱՄՆ-ը, 11-ը` Գերմանիան, 8-ը` Ֆրանսիան, 7-ը` Ճապոնիան, 5-ը` Շվեյցարիան: Չորսական ապրանքանշաններով ներկայացված են Իտալիան և Մեծ Բրիտանիան, երկուական ապրանքանշաններով ներկայացված են Շվեդիան, Կանադան, Հարավային Կորեան, Նիդերլանդները և ցուցակում մեկական ապրանքանիշ ունեն Ֆինլանդիան և Իսպանիան:

100 ապրանքանշանների ցուցակում տեղ են զբաղեցրել ավտոմեքենաշինության ոլորտը ներկայացնող 12 ապրանքանշաններ` Toyota, Mercedes-Benz, BMW, Audi, Ford, Hyundai, Volkswagen, Ferrari, Lexus, Harley-Davidson, Porsche, Honda:

Հյութերի, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների ոլորտը ներկայացնում են 6 ապրանքանշաններ` Coca-Cola, PepsiCo, NestCafe, Moët & Chandon, Budweiser, Smirnoff:

Համակարգչային սարքավորումների, ծրագրավորման և ինտերնետային ծառայությունների ոլորտները ներկայացված է 17 ապրանքանշաններով` IBM, Microsoft, Google, Intel, Oracle, Apple, Canon, Xerox, eBay, Yahoo, Amazon, Adobe, SAP, Dell, Accenture, Cisco, HP:

Ֆինանսական ոլորտը ներկայացնում են 10 ապրանքանշաններ` American Express, HSBC, UBS, Allianz, Axa, Morgan Stenley, Sitigroup, J. P. Morgan, Goldman Sachs, Visa:

Կենցաղային էլեկտրոնիկայի և այլ սարքավորումների ոլորտը ներկայացնում են 9 ապրանքանշաններ` Nokia, Siemens, Philips, Panasonic, Sony, Nintendo, Duracell, Samsung, Blackberry

Սննդի, մթերքների արտադրության և ռեստորանների ոլորտը ներկայացնում են 11 ապրանքային նշաններ` McDOnald”s, Kellogg”s, Campball”s, Pizza Hut, Starbucks, Nestle, Danone, KFC, Burger King, Heinz, Wrigley”s:

Էներգետիկայի և էներգակիրների ոլորտը ներկայացնում են 3 ապրանքային նշաններ` General Electric, Shell, British Petrolium:

Անձնական խնամքի միջոցները ներկայացված են 7 ապրանքանշաններով` Gillette, Kleenex, Avon, L`Oreal, Johnson & Johnson, Colgate, Nivea:

Հագուստի, Նորաձևության և Լյուք կարգի թանկարժեք ապրանքների, օծանելիքների և սպորտային պարագաների արտադրության ոլորտները ներկայացված են 19 ապրանքանշաններով` Polo Ralph Lauren, Burberry, Lancome, Georgio Armani, Prada, Cartier, Tiffani & Co., Hermes, Rolex, Chanel, Zara, Gucci, H&M, Louis Vuitton, Adidas, Puma, GAP, Nike:

ԶԼՄ և մեդիա ոլորտը ներկայացված է 3 ապրանքային նշաններով` Disney, MTV, Thomson Reuters:

Շինարարական տեխնիկայի և կահույքի արտադրության ոլորտները ներկայացնում են 2 ապրանքանշաններ` Caterpillar և IKEA:

Նշենք նաև, որ աշխարհի ամենաթանկ ապրանքանիշերի ցուցակ կազմվում է տարբեր ընկերությունների կողմից և հաշվարկվում է տարբեր բանաձևերով և տրամաբանությամբ, այդ իսկ պատճառով ապրանքանշանների գները տարբեր ցուցակներում կարող են զգալիորեն տարբերվել: Օրինակի համար նշենք, որ Interbrand-ի կողմից կազմված ցուցակում չկա բջջային կապի օպերատոր հանդիսացող և ոչ մի ընկերության ապրանքային նշան, իսկ այս տարվա ապրիլ ամսին «Բիզնես 24»-ի հրապարակած «Brandz» ընկերության կողմից կազմված ցուցակում դրանց թիվը անցնում էր 10-ից, Interbrand-ի կողմից Google-ի արժեքը գնահատվել է 32 միլիարդ դոլար, իսկ Brandz-ն այն գնահատում է 100 միլիարդ, Interbrand-ի ցուցակում տեղ չի գտել Չինական ընկերությունների և ոչ մի ապրանքանիշ, իսկ Brandz-ի ցուցակում ներկայացված են միանգամից մի քանի չինական ապրանքանշաններ:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88