Աշխարհ

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Շենգեն վիզա ստանալու համար թեստի բացասական արդյունք, ավելի ուշ նաև պատվաստում կպահանջվի
16/04/2020 16:42
Կիսվել

Շենգեն վիզա ստանալու համար թեստի բացասական արդյունք, ավելի ուշ նաև պատվաստում կպահանջվի

Օրեր առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ Շենգենյան գոտու սահմանները հնարավոր է փակ մնան մինչ սեպտեմբեր։ Այդուհանդերձ, կան մարդիկ, որոնք շենգեն վիզա ստանալու հայտ են ներկայացնում նույնիսկ այս շրջանում։ Եթե շենգենյան գոտին մայիսի կեսին որոշի հաստատապես փակել սահմանները մինչև աշուն, ապա շենգենյան գոտու անդամ-պետությունների քաղաքացիություն կամ կեցության թույլտվություն չունեցողները չեն կարող հատել սահմանը։

https://www.schengenvisainfo.com/-ը տեղեկացնում է, որ եթե ռիսկերը մինչ այդ նվազեն, Շենգենյան գոտին փոքր-ինչ վերադառնա բնականոն կյանքին, անդամ-երկրները կավելացնեն վիզայի ստացման հայտավորման  թղթաբանությունը. Հայտադիմումին կցվող փաստաթղթերին կավելանա ևս մեկը՝ առողջական վիճակի մասին։ Շենգենյան գոտի մուտք գործելու համար անհրաժեշտ կլինի կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք՝ վերջին երկու շաբաթում արված։ Այցից առաջ էլ կրկնակի թեստավորում պետք է արվի՝ համոզվելու, որ դիմումատուն այդ ընթացքում չի վարակվել։

https://www.schengenvisainfo.com/-ը հայտնում է նաև, որ երբ COVID-19ի պատվաստանյութը հայտնաբերվի և այլևս հասանելի լինի բոլորին, անհրաժեշտ կլինի պատվաստումը հաստատող տեղեկանք էլ ներկայացնել։

Այս պահին շենգենյան գոտու՝ վարակի հաստատման ամենաշատ դեպքերն արձանագրվել են Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում։ Մահացությունների թվով առաջատարը Իտալիան է։

Վերջում հիշեցնենք, որ վարակի հաստատված դեպքեր արձանագրած երկրների մեծ մասը մասսայական թեստավորում չի իրականացնում։ Թեստավորվում են միայն ըստ ցուցման, եթե COVID-19ին բնորոշ ախտանշաններ կան։ Թեստը թանկ արժե։ ԱՀԿ-ն հայտարարել էր, որ թեստն արժե 30-60 դոլար։ Հայաստանը ևս այս գնային սահմաններում է ձեռք բերել թեստը։ Ցուցված թեստավորումը կատարվում է անվճար, իսկ չցուցված, կամայական թեստավորման համար դիմող քաղաքացին պետք է վճարի։ Չինաստանում այն արժե 370 յուան (53 դոլար), ԵՄ երկրներում՝ մոտ 200 եվրո, մեր հարևան Վրաստանում՝ 600-700 լարի (200-233 դոլար)։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75