
APPLE-Ն ԱՌԱՋ Է ԱՆՑԵԼ MICROSOFT-ԻՑ
Ամերիկյան հայտնի Apple կորպորացիան իր շուկայական կապիտալիզացիայի մակարդակով S&P 500 ինդեքսի հաշվարկման ցուցակում առաջ է անցել ամերիկյան մեկ այլ առաջատար ինտերնետային Microsoft ընկերությունից: S&P գործակալության վերլուծաբանների գնահատմամբ` Apple ընկերությունն այժմ իր 241,5 մլրդ դոլար շուկայական կապիտալիզացման մակարդակով երկրորդն է` Exxon Mobil ընկերությունից հետո (ավելի քան 300 մլրդ դոլար): Microsoft ընկերության շուկայական կապիտալիզացիայի մակարդակը գնահատվել է 239,5 մլրդ դոլար:
S&P 500 ինդեքսի հաշվարկման ժամանակ գնահատվում է այս ինդեքսի կազմում ընդգրկված ընկերությունների արժեթղթերի գները: