23/05/2011 14:59
ԱՇԽԱՐՀՈՒՄ ՎԱՃԱՌՎԱԾ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՉՈՐՐՈՐԴ BENTLEY ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ «ԲԱԺԻՆ Է ԸՆԿՆՈՒՄ» ՉԻՆԱՍՏԱՆԻՆ
2011 թվականի առաջին չորս ամիսների ընթացքում ամբողջ աշխարհում վաճառված յուրաքանչյուր չորրորդ Bentley ավտոմեքենան «բաժին է ընկնում» Չինաստանին: Volkswagen ընկերության հրապարակած տվյալների համաձայն` այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին միայն չինական ավտոշուկայում ընկերությունն իրացրել է 396 Bentley ավտոմեքենա: Ցուցանիշը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ աճել է ավելի քան 65%-ով:
Չինաստանն այսօր Bentley ավտոմեքենաների իրացման ծավալներով աշխարհում երկրորդ ավտոշուկան է: Bentley ավտոմեքենաների սիրահար չինացիները զիջում են միայն իրենց ամերիկյան «գործընկերներին»:
Հատկանշական է, որ Volkswagen ընկերությունը նախատեսում է ամբողջ 2011 թվականի ընթացքում Չինաստանում վաճառել 1.5 հազար Bentley ավտոմեքենա, ընդ որում վաճառքի աճը խթանելու նպատակով ընկերությունը մտադիր է Bentley ավտոմեքենաները «հարմարեցնել» Չինաստանի ներքին շուկայի պայմաններին:
28/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.34
-0.18
Եվրո (EUR)
413.19
-1.15
Ռուբլի (RUR)
4.3043
-0.0084
Լարի (GEL)
139.53
-0.02
Արծաթ
759.48
+16.39
14:24 29/09/26
12:31 29/09/26
