Աշխարհ

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ «ԱՐԺԵ» 2.6 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ
13/06/2011 11:39
Կիսվել

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ «ԱՐԺԵ» 2.6 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ

Աշխարհի ամենահարուստ և հայտնի ներդրող-գործարար Ուորեն Բաֆեթի հետ հանդիպման «տոմսը» վաճառվել է աճուրդում` 2.62 ԱՄՆ դոլարով: «Շահողի» անունը գաղտնի է պահվում:

Հատկանշական է, որ այս աճուրդը, որը կրում է բարեգործական բնույթ, կազմակերպվում է արդեն 12-րդ անգամ: Այս տարի Ուորեն Բաֆեթի հետ հանդիպման  բացառիկ «հնարավորությունը» աճուրդում հայտնվել էր հունիսի 5-10-ն ընկած ժամանակահատվածում: Յուրօրինակ հրավիրատոմսը նախատեսում է հանդիպում Նյու-Յորքի Smith & Wollensky հանրահայտ ռեստորանում, ընդ որում հրավիրատոմսի գնորդն «իրավունք է ստանում» այդ հանդիպմանը հրավիրել ևս 7 հյուր: Հրավիրատոմսի վաճառքից ստացված գումարն, ինչպես և նախորդ տարիներին, կտրամադրվի բարեգործական ծրագրերի իրականացմանը:

Նշենք, որ այս տարի հայտնի ներդրողի հետ ճաշի հրավիրատոմսի նախնական գինը սահմանվել էր 25 հազար դոլար: 

Անցյալ տարի Berkshire Hathaway ներդրումային ընկերության սեփականատեր Ուորեն Բաֆետի հետ ճաշի հրավիրատոմսը աճուրդում վաճառվել էր 2.63 մլն ԱՄՆ դոլարով: Գնորդն այդ ժամանակ նույնպես գերադասել էր մնալ անհայտ:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85