2010Թ.-ԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՃԸ ԿԱԶՄԵԼ Է 10%
Նման հայտարարություն է արել Չինաստանի Ժողովրդական բանկի (կենտրոնական բանկ) նախագահ Չժոու Սյաոչուանյան:
ԿԲ-ի նախագահը նշել է, որ 2011թ.-ին Չինաստանը կշարունակի իրականացնել երկրի տնտեսության շուկայական բարեփոխումներ:
Չժոու Սյաոչուանյանը գտնում է, որ երկրի մակրոտնտեսական քաղաքականությունը պետք է լինի կայուն և ճկուն:
Նա գտնում է, որ անհրաժեշտ է իրականացնել նաև գնաճի զսպման քաղաքականություն:
2010թ.-ին գնաճը Չինաստանում կազմել էր 5.1%: