21/03/2011 12:21
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԸ ԿՐԿԻՆ ԲԱՐՁԱՐՑՐԵԼ Է ՊԱՀՈՒՍՏԱՎՈՐՄԱՆ ՆՈՐՄԸ` ՍԱՀՄԱՆԵԼՈՎ ԱՅՆ 20% ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ
Չինաստանի Ազգային բանկը շարունակում է դրամավարկային պայմանների խստացման իր քաղաքականությունը: Եվս մեկ անգամ վերանայվել են բանկերի պահուստավորման պահանջները, և արդեն մարտի 25-ից պահուստավորման նորմը կսահմանվի 20% մակարդակում` աճելով շուրջ 50 բազային կետով: Այսպիսով, կիրառելով պահուստավորման նորմը` որպես տնտեսության իրացվելիության կարգավորման գործիք, Չինաստանի Ազգային բանկը փորձում է պահուստավորման նորմի բարձրացմամբ «կրճատել» տնտեսությունում առկա ավելցուկային իրացվելիությունը: Նշենք, որ ներկայումս Չինաստանը ստիպված է խստացնել երկրի դրամավարկային քաղաքականությունը` պայմանավորված երկրում առկա գնաճային ռիսկով: Հւնվար ամսվա արդյունքներով Չինաստանում գնաճը կազմել էր 4,9%:
11/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.07
+0.19
Եվրո (EUR)
422.23
-0.58
Ռուբլի (RUR)
4.4217
-0.0137
Լարի (GEL)
139.74
+0.03
Արծաթ
752.48
-4.14
