21/04/2011 12:27
ԵՄ-Ը ՓՈՐՁՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԵԼ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՉԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Չինաստանի կառավարությունը, կիրառելով հովանավորչական քաղաքականություն և օգտվելով երկրում ներկայոմս գործող պետական գնումների մասին օրենքի անկատարությունից և առկա բացթողումներից, կանխամտածված կերպով սահմանափակում է օտարերկրյա կապիտալով ընկերությունների մասնակցությունը պետական գնումների պատվերներ ստանալու ուղղությամբ հայտարարվող մրցույթներին: Նման եզրակացության են եկել Չինաստանում Եվրամիության առևտրային պալատի պաշտոնական ներկայացուցիչները: Նշենք, որ ըստ վերլուաբանների գնահատականների` պետական գնումների չինական շուկայի ծավալն այսօր գերազանցում է 6.8 տրիլիոն յենը (1 տրիլիոն դոլար) կամ կազմում է երկրի ՀՆԱ-ի շուրջ 1/5-ը: ԵՄ փորձագետների պաշտոնական հայտարարության համաձայն` Չինաստանում գործող օտարերկրյա ընկերությունները մեծ դժվարությունների և արգելքների են հանդիպում` փորձելով տեղեկություն ստանալ հայտարարված պետական գնումների մրցույթների պայմանների մասին: Այս տեղեկատվությունը «օտարների» համար գրեթե անհասանելի է:
Նշենք, որ Չինաստանի այս քաղաքականության դեմ են արահայտվել արդեն նաև ԱՄՆ-ն, Ճապոնիան և մի շարք այլ գերտերություններ:
17/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.85
+0.28
Եվրո (EUR)
419.24
-0.85
Ռուբլի (RUR)
4.6649
+0.0006
Լարի (GEL)
139.43
+0.13
Արծաթ
666.39
-16.58
10:50 18/07/26
10:30 18/07/26
18:24 17/07/26
