04/03/2011 16:45
2011Թ.-ԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԿԱԶՄԻ 91,5 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
2011 թվականին, նախորդ տարվա ազգային ռազմական ծախսերի համեմատությամբ, Չինաստանի ռազմական բյուջեն կաճի 12.7%-ով և կկազմի ավելի քան 601.1 մլրդ յուան (91.5 մլրդ ԱՄՆ դոլար): Այս մասին հաղորդում են Չինաստանի կառավարության ներկայացուցիչները: Նշենք, որ Չինաստանի 2011 թվականի պետական բյուջեն կհաստատվի արդեն վաղը` Համաչինական Ազգային Պալատի սեսսիայի ժամանակ: Հատկանշական է, որ եթե տվյալ բյուջեն հաստատվի, ապա Չինաստանը կրկին կվերադառնա ռազմական ֆինանսավորման երկնիշ աճին, որը կրճատել էր նախորդ տարում: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի Չինաստանի ծախսերը ռազմական ֆինանսավորման ոլորտում աճել էին 7.5%-ով: 2010 թվականին չինական բանակի վրա ծախսվել էր 532.1 մլրդ յուան (մոտ 78 մլրդ դոլար):
Նշենք նաև, որ ըստ չինական պաշտոնական աղբյուրների` այս տարի Չինաստանը ռազմական ծախսերի հոգման համար կհատկացնի բյուջեի ծախսերի շուրջ 6%-ը:
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
Արծաթ
605.97
-3.85
13:19 12/11/26
10:50 12/11/26
10:30 12/11/26
