CISCO-Ն ԿԿՐՃԱՏԻ ՇՈՒՐՋ 6 ՀԱԶԱՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ
Ամերիկյան Cisco ընկերությունը, որը հանդիսանում է ցանցային սարքավորումների արտադրությամբ համաշխարհային առաջատար, հայտարարել է շուրջ 6 500 աշխատատեղերի կրճատման մասին: Արդյունքում, ենթադրվում է, որ ընկերության աշխատակիցների ավելի քան 9%-ը կորցնի ընկերությունում իր աշխատանքը: Ինչպես նշում են վերլուծաբաններն` այս քայլը Cisco ընկերությանը հնարավորություն կտա խնայել 1 մլրդ ԱՄՆ դոլար:
Նշենք, որ ընթացիկ ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով, որն ավարտվել է ապրիլի 30-ին, ընկերության զուտ շահույթը կրճատվել է 18%-ով և կազմել 1,8 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, մեկ բաժնետոմսին բաժին ընկնող զուտ շահույթը կազմել է 0,33 ԱՄՆ դոլար:
Վերջին վեց ամիսների ընթացքում ընկերության շուկայական գինը նվազել է 22%-ով: